Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկը Բրյուսելի կողմից հետխորհրդային տարածքում ոտք դնելու փորձ է. Լոգվինով
Արտաքին Քաղաքական
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը։
«Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկին, ապա սա ոչ այլ ինչ է, քան Բրյուսելի կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից օգտվելով հետխորհրդային տարածքում ոտք դնելու փորձ՝ ինչ-որ «միջնորդի» դեր խաղալով։ Իհարկե, այստեղ կա նաև էական հակառուսական բաղադրիչ՝ մեր երկրի՝ որպես անվտանգության երաշխավորի պատմական դերը չեզոքացնելու ցանկությունը»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)