Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիքներ է հնչեցրել և հայտարարել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու «անհրաժեշտության» մասին
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարել է Լաչինի միջանցքի նկատմամբ «Ադրբեջանի վերահսկողության ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին»։
Գերատեսչությունը նաև անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին․
«Ռազմական փոխադրումների իրականացումը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ուղեկցությամբ անընդունելի է որպես եռակողմ հռչակագրի դրույթների կոպիտ խախտում և պետք է անհապաղ դադարեցվի», - նշել են Ադրբեջանի նախարարությունից։
«Եթե նման գործողությունները չդադարեցվեն, ադրբեջանական կողմը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել»,- սպառնացել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ այսօր արդեն 86-րդ օրն է Արցախը գտնվում է շրջափակման մեջ՝ բախվելով հումանիտար ճգնաժամային իրավիճակի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն