«Ուենսդեյ» սերիալի աստղ Ջեննա Օրտեգան կեցվածք է ընդունել Elle-ի շապիկի համար
Լուսանկարներ20-ամյա ամերիկացի դերասանուհի Ջեննա Օրտեգան, ով հայտնի է դարձել «Ուենսդեյ» սերիալում գլխավոր դերի շնորհիվ, դարձել է Elle USA-ի շապիկի հերոսուհին։ Այս մասին ասվում է հրատարակության կայքում։
Շապիկի համար դերասանուհին կեցվածք է ընդունել Loewe-ի վերնազգեստով, որն ունի անթուրիումի ծաղկի տեսք։ Նման տոպով Էմիլի Ռատակովսկին ավելի վաղ ներկայացել էր Փարիզի Նորաձևության շաբաթին։
Դերասանուհուն լուսանկարել է լուսանկարիչ Ֆելիքս Կուպերը։
Elle-ին տված հարցազրույցում Օրտեգան ասել է, որ իր մայրը չէր ցանկանում, որ ինքը դերասանուհի դառնա։