Մահացած համարվող կնոջը 30 տարի անց գտել են Պուերտո Ռիկոյում
Այլ
Ամերիկուհուն, ով պաշտոնապես մահացած էր հայտարարվել ավելի քան 30 տարի առաջ անհետանալուց հետո, ողջ վիճակում գտել են Պուերտո Ռիկոյում, հայտնում է Sky News-ը։
Պատրիսիա Կոպտային, որն այժմ 83 տարեկան է, վերջին անգամ տեսել էին Փենսիլվանիայի Փիթսբուրգ քաղաքում 1992 թվականին, երբ քննիչները սկսեցին հետաքննել նրա անհետացումը: Նա հայտնի էր որպես փողոցային «էքսցենտրիկ» քարոզչուհի։
Դեմենցիայով տառապող կնոջը գտել են Պուերտո Ռիկոյի ծերանոցում։ Ամերիկացի հոգեբույժները մինչ անհետանալը նրա մոտ մեգալոմանիա էին ախտորոշել և ասել, որ նա շիզոֆրենիայի նշաններ ունի։ Ոստիկանությունը կարծում է, որ Կոպտան փախել է երկրից, քանի որ «մտահոգված էր, որ իրեն կտեղավորեն բուժհաստատությունում»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)