Ձեր բարձր որակների շնորհիվ զարգացում ու առաջընթաց է ապահովվում բոլոր ոլորտներում. Երևանի քաղաքապետ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի՛ կանայք,
Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր օրվա՝ Կանանց տոնի առթիվ։
Անգնահատելի է աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնելու ձեր մղումն ու կամքը. սեր ու հոգատարություն սփռելով ամենուր:
Երախտագիտության և գնահատանքի ջերմ խոսքերս եմ ցանկանում հղել հատկապես Երևանի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում աշխատող կանանց: Ձեր բարձր մարդկային ու աշխատանքային որակների շնորհիվ զարգացում ու առաջընթաց է ապահովվում կրթության, տրանսպորտի, առողջապահության, գիտության, մշակույթի, սոցիալական, բնապահպանության և այլ ոլորտներում:
Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում:
Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8»: