Երևանում բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. BMW-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. երկու էլեկտրասյուն կոտրվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 10:20-ի սահմաններում Նորք-Մարաշ փողոցի 1-ին նրբանցքում բախվել են BMW և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն BMW-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով երկու էլեկտրասյուներ կոտրվել են, բարեբախտաբար, չեն ընկել, քանի որ էլեկտրալարերը պահել են սյուները:
Գ. Շամշյանի տեղեկություններով BMW -ն վարել է 28-ամյա Արթուր Խաչատրյանը, իսկ Volkswagen Golf-ը՝ 29-ամյա Էդգար Գրիգորյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության՝ եղել են սթափ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Երքաղլույս»-ի ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել