Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին 

Մենք ակնկալում ենք, որ մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ. Միրզոյան

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին.

«Արաբական պետությունների լիգայի հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,

Հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ նախարարներ,

Ձերդ գերազանցություններ, բարեկամներ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար, Նորին գերազանցություն Ահմեդ Աբուլ Ղեյտին և այս նստաշրջանի նախագահ, Նորին գերազանցություն Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, ինչպես նաև բոլոր անդամ պետություններին՝ այս հարգարժան լսարանի առաջ այսօր ելույթ ունենալու հնարավորության համար: Ես սա համարում եմ բարեկամությունը, փոխադարձ հարգանքը, և, իհարկե, ընդհանուր պատմությունը խորհրդանշող իրադարձություն:

Կցանկանայի ելույթս սկսել՝ գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության կապակցությամբ: Մենք կապված ենք միմյանց պատմամշակութային ամուր կապերով, որոնք շարունակում են հիմք ծառայել ներկայիս բարեկամական հարաբերությունների, համագործակցության և մարդկանց միջև ջերմ շփումների համար: Պատմության ամբողջ ընթացքում, մեր ժողովուրդներն ապրել են կողք կողքի և կիսել միմյանց ուրախությունն ու վիշտը:

20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությոնների ժամանակ հազարավոր հայեր, փրկվելով 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից, ապահով ապաստան գտան արաբական երկրներում: Այդ դժվարին ժամանակահատվածում հայերին հնարավորություն տրվեց ապրել և արարել իրենց հյուրընկալած արաբական երկրներում: Այս վերաբերմունքը հայ ժողովուրդը երբեք չի մոռանա: Եվ ես հպարտ եմ, որ մեր հայրենակիցները մեծ ներդրում ունեցան տարբեր բնագավառներում այդ արաբական երկրների առաջընթացի և զարգացման գործում:
Ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանը, հանդիսանալով հին քաղաքակրթությունների բնօրրան, պահպանել է նաև իսլամական ժառանգությունը, ինչի վառ օրինակն են այն հազարավոր ձեռագրերը, որոնք պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում: Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք հպարտորեն պահպանում և ցուցադրում ենք արաբական ձեռագրեր, որոնք ներառում են արաբական գեղագրության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Սուրբ Ղուրանի առաջին գրերը, կրոնական, փիլիսոփայական, պատմագիտական, բանասիրական բովանդակության հազվագյուտ գրքերը:

Հայաստանը և արաբական երկրները սերտ հարաբերություններ և արդյունավետ համագործակցություն են հաստատել նաև պետական մակարդակով։ Հայաստանի և արաբական երկրների միջև լիակատար փոխըմբռնում կա կարևոր հիմնախնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի շուրջ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ քննարկելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցեր՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով:

Հակիրճ ելույթում չեմ ցանկանում ձեզ ծանրաբեռնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ լանածավալ ագրեսիաներին մանրամասներով: Ես չեմ ուզում նաև, որ դուք հայտնվեք փոխադարձ մեղադրանքների և վեճերի տիրույթում: Փոխարենը, կներկայացնեմ ամբողջական գործընթացի ընդհանրական պատկերը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և փորձում է հարևանների հետ բանակցել կառուցողական դիրքերից և հավատարիմ է բոլոր չկարգավորված խնդիրներին դիվանագիտության միջոցով արդարացի լուծումներ գտնելուն։ Մեր անկեղծ ջանքերին ի պատասխան, Ադրբեջանը շարունակում է իր ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական գործողությունները:

Այս առնչությամբ ցանկանում եմ անդրադառնալ վեջին զարգացումներին: Ինչպես գիտեք, արդեն ավելի քան երկու ամիս է ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, ապօրինի կերպով արգելափակվել է, այսպես կոչված, էկոակտիվիստների խմբի կողմից, ինչն ակնհայտորեն կազմակերպված է Ադրբեջանի կառավարության կողմից: Ավելին, Ադրբեջանը պարբերաբար խափանում է Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել են հումանիտար աղետի եզրին: Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ տեղական իշխանությունների հետ բանակցություններ վարելու փոխարեն՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում արցախահայությանը լքել իրենց տները՝ նպատակ ունենալով նրանց զրկել հայրենիքից և կյանքի կոչել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։

Լաչինի միջանցքի արգելափակման համատեքստում ուզում եմ ընդգծել, որ այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ: Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը։

Հարգարժա՛ն նախարարներ,

Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ:

Եվ կրկին անգամ, Արաբական պետությունների լիգայի այս հարթակում, ընդգծում եմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին և վերահաստատում ձեր երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցության հեռանկարներն ընդլայնելու մեր պատրաստակամությունը։

Շնորհակալ եմ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ
Ամենադիտված