Իսպանիայում կինը ստիպել է նախկին ամուսնուն վճարել 25 տարվա ընթացքում իր կատարած տնային գործերի համար
ԱյլԻսպանիայում Իվանա Մորալ անունով 48-ամյա կինը դատի է տվել նախկին ամուսնուն՝ պահանջելով 200 հազար եվրո՝ 25 տարի չվճարված տնային աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Զույգի ամուսնությունը տևել է 25 տարի, որի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա։ Դատարանի եզրակացության մեջ նշվում է, որ կինը գրեթե ողջ ժամանակը նվիրել է ընտանիքի հոգսերին և տնային գործերին։ Սակայն ամուսնալուծության ժամանակ նա ոչինչ չի ստացել, քանի որ ամուսնության մեջ սահմանվել է գույքի բաժանման ռեժիմ, ըստ որի՝ ամուսիններից յուրաքանչյուրին պատկանում է այն ամենը, ինչ նա վաստակել է։
Արդյունքում՝ կնոջը հասանելի չեն եղել տեղեկություններ ամուսնության տարիներին ձեռք բերվածի մասին։ Դատարանը որոշել է, որ ամուսինը պետք է նախկին կնոջը վճարի 204624 եվրո գումար, որը նա կարող էր ստանալ 25 տարվա ընթացքում՝ նվազագույն աշխատավարձի դեպքում։