«Մերգելյան» զբոսայգու շինությունները ապամոնտաժվում և շինաղբից մաքրվում են
ՀասարակությունԿոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մ. Մկրտչյան հրապարակի և «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկանում ենք Արաբկիրի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:
Տարածքը մաքրվում է տարիներ առաջ այգում կառուցված շինությունների ապամոտաժման հետևանքով կուտակված շինաղբից և փոշուց: Ծավալուն այս աշխատանքները կազմակերպել և գործընթացի իրականացմանը հետևել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
«Հարգելի արաբկիրցիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Կարճ ժամանակահատվածում այգին դառնալու է երևանցիների ամենասիրված հանգստի գոտիներից մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ: