Քենիայում աշակերտը մահացել է քննության ժամանակ արտագրելու համար պատժվելուց հետո
ԱյլՔենիայում ավագ դպրոցի աշակերտը մահացել է այն բանից հետո, երբ ենթարկվել է մարմնական պատժի՝ քննության ժամանակ արտագրելու համար։ Այս մասին հայտնում է Citizen Digital-ը։
Քելվին Կիպտանուին նկատել են ֆիզիկայի միջանկյալ քննության ժամանակ մեկ այլ աշակերտից արտագրելիս: Դպրոցի տնօրենն ասել է, որ դրանից հետո երկու ուսուցիչ, որոշելով պատժել նրան, փայտով ծեծել են երիտասարդին։
Նույն օրը երեկոյան Կիպտանուին տեղափոխել են Նանդի-Հիլզ շրջանային հիվանդանոց՝ կրծքավանդակի շրջանում ցավերով։ Ի վերջո, նա մահացել է:
Նշվում է, որ հետաքննություն է սկսվել: Նախնական տվյալներով՝ տղան հիվանդ է եղել, ինչի պատճառով ստացած վնասվածքների հետեւանքով նրա մոտ առաջացել են բարդություններ։
Հայտնի է, որ դպրոցը ներկայումս ժամանակավորապես փակ է։