ՊՆ-ին պատկանող անշարժ գույքը՝ նախկին զորամասը, կվաճառվի մրցույթով. նախնական գինը՝ 191 մլն դրամ
ՀասարակությունՀՀ կառավարությունը մարտի 9-ի նիստին պետական գույքը՝ Շիրակի փողոց 24 շենք, 63 հասցեում գտնվող 715.56 քմ մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.17475 հեկտար մակերեսով հողամասը մրցույթով օտարելու մասին որոշում կայացրեց: Տարածքը նախկին զորամաս է եղել և պատկանել է ՊՆ-ին։
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 190 950 000 դրամը՝ ներառյալ հատկացված հողամասի՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 43 492 828 դրամը։
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 349 056.60 դրամը։
Հիշյալ անշարժ գույքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի պահանջներից։