Լարվածության թուլացմանը կնպաստեր Երեւանի մասնակցությունը հանգուցալուծումների որոնմանը. Զախարովա
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանը ռազմատենչ հռետորաբանությունը հակաարդյունավետ է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցանկացած կողմից ռազմատենչ հռետորաբանությունը հակաարդյունավետ է: Դա չի նպաստում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը: Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ»,- ասել է նա։
Մոսկվան նաև կարծում է, որ պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը կնպաստի ներկայիս լարվածության թուլացմանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան