4-րդ հարկից ընկած 2 տարեկան երեխայի վիճակը ծանր է․ մանրամասներ
ՀասարակությունՉորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Այդ մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
«Փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին։ Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմանում, իր 2-ամյա որդին, անզգուշաբար ցած է ընկել ննջասենյակի պատուհանից։