«Հրապարակ». Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով միջոցառմանը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է շրջված` կանայք տղամարդկանց են փոխարինում, տղամարդիկ կանանց իրավունքներն են պաշտպանում:
Չգիտես ինչու՝ Հայաստանից ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու է մեկնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով հանդես է եկել կանանց իրավունքների եւ հնարավորությունների հիմնահարցերին նվիրված ելույթով:
Առհասարակ, միջազգային հանրությունը վերջերս նոր սեւեռում ունի` կանանց թեման: Հիմա այս թեման է քննարկվում ամենուրեք, այս թեմայով են տրվում գրանտները, եւ սրանով է զբաղված քաղհասարակությունը»: