Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով
ՀայաստանՀանրապետության տարածքում`
Մարտի 10-ի և 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ն օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է անձրև: