Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել, լսել ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը
Հայաստան
Մարտի 10-ին N զորամասում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի և հենակետերի ավագների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նախարար Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները: Նախարար Պապիկյանը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:
Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին և զորամասի սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։
Պաշտպանության նախարարը նաև առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)