Բրիտանուհին մեկնել է Հավայան կղզիներ՝ իր սիրելի համստերի մոխիրն այնտեղ ցրելու համար
ԱյլԲրիտանուհին 11.000 կիլոմետր է անցել Հավայան կղզիներում իր սիրելի համստերի մոխիրը ցրելու համար, գրում է Mirror-ը։ Կնոջ խոսքով՝ իր սիրելի ընտանի կենդանու մահն իսկական փորձություն է եղել իր համար։
Ինչպես ասել է Լիզա Մյուրեյ-Լանգը, երբ նրա Սփուդ անունով համստերը ողջ էր, ինքը նրա համար պատրաստում էր աշխարհի տարբեր վայրերի ստվարաթղթե տարբերակները: Կենդանու սիրելի վայրը Հավայան կղզիների մինի մոդելն է եղել: Կենդանու սատկելուց հետո կինը որոշել է նրա մոխիրը ցրել հենց այդ տեղում։
Դրա համար Լիզան և նրա ամուսին Ուիլյամը 10 օրով արձակուրդ են վերցրել։ Համստերի մոխիրը զգացմունքային արարողության ժամանակ ցրվել է լողափում գտնվող սերֆինգի տախտակների կողքին:
«Դա իսկապես հրաշալի էր, քանի որ այս լողափը ոգեշնչեց ինձ, երբ ես պատրաստում էի Հավայան կղզիների մոդելը Սփուդի համար», - ասել է Լիզան:
Բացի այդ, զույգը երգել է Բեյոնսեի «I Was Here» երգը և հաղորդագրություն թողել ավազի վրա՝ նվիրված իրենց սիրելի համստերին։