Փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված․ Անահիտ Ավանեսյան
ՀասարակությունԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ մարտի 10-ին, ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը՝ ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկանում ենք նախաարարությունից, քննարկվել է Արցախում հումանիտար իրավիճակը եւ դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները:
«Թեեւ Կարմիր Խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել եւ փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված »,-նշել է նախարարը:
Քննարկվել են նաեւ դատաբժշկական- գիտագործնական հիմնարկները վերազինելու, կարողությունները հզորացնելու ծրագրերը եւ դրանց հավատարմագրման հարցում ԿԽՄԿ հնարավոր աջակցությունը: