Պահք. օր 20. Օրվա խորհուրդ
Օրվա խորհուրդՅուրաքանչյուր ոք որևէ կարևոր հանդիպումից առաջ հատուկ պատրաստություն է տեսնում, որպեսզի ավելի ներկայանալի և պատշաճ տեսք ունենա: Ահա և նույն կերպ էլ պետք է պատրաստվել Աստծուն հանդիպելուց առաջ: Մարդն իր հոգին կարող է ճիշտ կերպով նախապատրաստել Աստծու հետ հանդիպմանը հատկապես պահքի և ծոմապահության օգնությամբ: