Ջարեդ Լետոն և Թոմ Հենքսը արժանացել են Golden raspberry անտիմրցանակի՝ որպես վատագույն դերասաններ
ԼուսանկարներՀայտնի են դարձել Golden raspberry անտիմրցանակաբաշխության արդյունքները, որն ավանդաբար տեղի է ունենում Oscar-ի նախօրեին, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Golden raspberry-ի վարկածով անցած տարվա վատագույն ֆիլմը Մերլին Մոնրոյի «Շիկահերը» կենսագրականն էր, որի գլխավոր դերում հանդես էր գալիս Անա դե Արմասը։ Ֆիլմը նաև արժանացել է հակամրցանակի «Վատագույն սցենար» անվանակարգում։
«Վատագույն դերասան» և «Վատագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգերում հաղթել են Ջարեդ Լետոն՝ «Մորբիս» ֆիլմում դերի համար, իսկ Թոմ Հենքսը «Էլվիսում» դերակատարման համար: Վերջինս արժանացել է մրցանակի նաև «Վատագույն դուետ» անվանակարգում՝ «Թոմ Հենքսը և նրա լատեքսային դեմքը (և ծիծաղելի առոգանությունը) Էլվիսում» խորագրով։
Տարվա վատագույն ռեժիսոր է ճանաչվել Մեգան Ֆոքսի ռեփեր փեսացուն՝ Մեքենայդ Քելլին, ով Մոդ Սանի հետ նկարահանել է Good Mourning ֆիլմը։
Միակ դրական մրցանակը «Հեղինակության վերականգնում» անվանակարգում մրցանակն է: Այն շնորհվել է իռլանդացի դերասան Քոլին Ֆարելին The Banshees of Inisherin դրամայում դերի համար։