ՀՀ-ն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերություններին. նախագահ
ՀայաստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Չինաստանը կշարունակի զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով խաղաղության և կայունության հաստատման գործում:
Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել հայ-չինական բազմոլորտ համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»։