ՀՀ պաշտպանության նախարարը սպաների հետ առանձնազրույց է ունեցել ԶՈւ մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ
ՀայաստանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 11-ին շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպայակազմի հետ:
Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև՝ սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:
Սուրեն Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։