Գուֆը խելագարվե՞լ է․ ռեփերը պատանդ է պահել կնոջն ու դստերը՝ թույլ չտալով նրանց հեռանալ
ԺամանցԳուֆ բեմական անվամբ ռուս հայտնի ռեփեր Ալեքսեյ Դոլմատովը հոլովակների շարք է հրապարակել իր լացող կնոջ՝ Յուլյա Կորոլևայի հետ։
Տեսանյութում արձակուրդում գտնվող Կորոլևան հեկեկում է և խնդրում ռեփերին իրեն տալ իր անձնագիրը, որպեսզի կարողանա հեռանալ երեխայի հետ։ Աղջիկը բողոքում է ամուսնուց և սպառնում ոստիկանություն կանչել։ Արտիստի կինը պատմել է, որ երաժիշտը թմրանյութեր է օգտագործում։
Տեսանյութերում Դոլմատովը համառորեն հարցնում է կնոջը, թե ինչու վերջինս իր ծնողներին չէր հրավիրել հարսանիքի։ Աղջիկը պատասխանում է, որ ռեփերն ինքը չէր ցանկանում նրանց այնտեղ տեսնել։ Նշվում է, որ արտիստն արդեն սոցցանցերից ջնջել է տեսանյութը։
Ավելի ուշ Գուֆի կինը սոցիալական ցանցերում երկար լռությունից հետո գրել է, որ արդեն Ռուսաստանում է։ «Ես Մոսկվայում եմ։ Թինան լավ է։ Շնորհակալություն անհանգստության և օգնության համար»,- գրել է նա։