Ամերիկացին կնոջ է առևանգել և չորս տարի պատանդ պահել
ԱյլԱՄՆ-ում ձերբակալել են Տեխասի մի բնակչի, ով կասկածվում է կնոջ առևանգման և նրան չորս տարի պատանդ պահելու մեջ, հայտնում է Fox News-ը։
2023 թվականի մարտի 8-ի երեկոյան բերման է ենթարկվել 42-ամյա Աբրահամ Բրավո Սեգուրան։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը չորս տարի կողպված է պահել մի կնոջ, ում անունը չի հաղորդվում։ Տղամարդը կցասայլի պատուհանների վրա ճաղավանդակներ է տեղադրել, ինչի պատճառով տուժողը չի կարողացել դուրս գալ։
Կնոջը հաջողվել է հեռախոս գտնել այն ժամանակ, երբ առևանգողը աշխատանքի էր։ Նա իր գտնվելու վայրի մասին հայտնել է ոստիկանությանը։ Նրանք չեն կարողացել անմիջապես ազատ արձակել նրան, քանի որ դռների վրա ամուր փականներ են տեղադրված եղել։
Կասկածյալի ընկերը ոստիկաններին պատմել է, որ Սեգուրան տուժողին պատանդ չի պահել, քանի որ հաճախ է նրանց միասին տեսել։
Իրավապահները պարզում են դեպքի պատճառներն ու հանգամանքները։