Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր․ դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը
ՀասարակությունԱյսօր` մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։