ՀՀ դեսպանն այցելել է Լաթաքիա ու Քեսաբ, դրամական օժանդակություն փոխանցել դպրոցներին
ՀասարակությունՍիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 9-ին այցելել է փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշաժից տուժած Լաթաքիա քաղաք և հայաբնակ Քեսաբ բնակավայր։ Այս մասին հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ Տիգրան Գևորգյանը հանդիպումեր է ունեցել սիրիահայ համայնքի տեղի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկրաշարժից հետո սիրիահայ համայնքի առջև ծառացած խնդիրները:
«Հայաստանի դեսպանը Քեսաբի Հայ Կաթողիկե Բարեհուսո, Ավետարանական Նահատակաց Միացյալ, Ազգային Ուսումնասիրած դպրոցների և Լաթաքիայի Ազգային նահատակաց դպրոցի տնօրինություններին է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սիրիահայ դպրոցների ուսուցիչներին և վարչատեխնիկական անձակազմերին հատկացված դրամական օժանդակությունը»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: