Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը
ՀասարակությունՀանրապետության տարածքում` մարտի 12-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 12-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ մարտի 12-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ը սպասվում է անձրև: