Հայաստանի քրեակատարողական ծառայությունում կներդրվի ծառայողների ատեստավորման համակարգ
ԻրավունքՀայաստանի քրեակատարողական ծառայությունում 2023 թվականին ներդրվելու է քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգ։
Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ծրագիրը պիլոտային է, որը կներդրվի մոտ 2-3 ամսից՝ամենամեծ՝ «Արմավիր» ՔԿՀ–ում։ Հասկանալով բոլոր թերություններն ու առավելությունները` բոլոր քրեակատարողական հիմնարկներում նման ձևաչափով կշարունակվի համակարգի ներդրումը։ Սա նման է պարեկային ծառայության ռեֆորմին, որտեղ կառույցը նոր կադրերով է համալրվում»,– նշեց Մինասյանը։