Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ և մեկ օր անց ամուսնալուծության հայց ներկայացրել
ԱյլԱրգենտինացի բլոգեր Սոֆի Մաուրերն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց հայտարարել է, որ ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնում է Independet-ը։
2023 թվականի փետրվարի 19-ին 25-ամյա Սոֆի Մաուրերն իր բլոգում հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ իր հետ։ Աղջիկը պատմել է, որ հարսանյաց զգեստ է գնել, քող, ինչպես նաև տորթ է թխել՝ նշանակալից օրն իրեն ուրախացնելու համար։ Բացի այդ, բլոգերը հրապարակել է իր խոսքերը հաստատող լուսանկարներ։ Բազմաթիվ բաժանորդներ աջակցել են այս որոշմանը:
Ուղիղ մեկ օր անց՝ 2023 թվականի փետրվարի 20-ին, Սոֆի Մաուրերն իր բլոգում հրապարակել է, որ պատրաստվում է ամուսնալուծվել։ Աղջիկը գրել է.«Ես մեկ օր է՝ ամուսնացած եմ ինքս ինձ հետ և այլևս չեմ դիմանում»,- ասել է բլոգերն ու նշել, որ արդեն գիտի, թե ինչպես է ընթանում ամուսնալուծության ընթացակարգը։