Մոդել Էմիլի Ռատակովսկին Vanity Fair երեկույթին ներկայացել է թափանցիկ զգեստով
ԼուսանկարներVanity Fair ամենամյա երեկույթին, որն ավանդաբար տեղի է ունենում «Օսկար»-ից հետո, հյուրերից մեկն է դարձել մոդել Էմիլի Ռատակովսկին։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Էմիլի Ռատակովսկին միջոցառմանը ներկայացել է անկեղծ կերպարով։ Նա կրել է Feben բրենդի՝ թափանցիկ կտորից պատրաստված զգեստ։ Հայտնի է, որ զգեստի մոդելը նախագծված է եղել հատուկ Ռատակովսկու համար։
Այս տարվա Vanity Fair երեկույթը տեղի ունեցավ Բևերլի Հիլզի Ուոլիս Անենբերգ կենտրոնում: