ԱՄՆ-ում կփոխեն Գլենդել քաղաքի անունը՝ Թեյլոր Սվիֆթի համերգի համար
ԺամանցԵրգչուհի Թեյլոր Սվիֆթը պատիվ կունենա ժամանակավորապես փոխել ԱՄՆ Արիզոնա նահանգի Գլենդել քաղաքի անունը։ Այդ մասին գրում է NME-ն։
Քաղաքապետ Ջերի Պ. Վեյերսը կհայտարարի անվան ժամանակավոր փոփոխության մասին՝ ի պատիվ արտիստի կատարման: Հաղորդվում է, որ Գլենդելում տեղի կունենա Սվիֆթի «The Eras Tour»-ի առաջին համերգը:
Առայժմ տեղեկություններ չկան, թե ինչ անուն է ընտրվելու բնակավայրի համար։ Հստակեցվում է, որ Գլենդելի ռեստորանները կառաջարկեն նաև Թեյլոր Սվիֆթի հետ կապված ճաշացանկ։