Կոտայքի մարզում 86-ամյա կինը ինքնահրկիզվել է
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում քաղաքացի է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ օպերատիվորեն ժամանել են Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները ու պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, կիսաայրված վիճակում օպերատիվորեն ժամանած Հրազդանի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կոտայքի մարզի բնակիչ 86-ամյա Ռիփսիկ Գ.-ին, ով նախ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի Այրվացքաբանության ազգային կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։