Կացարանի հրդեհի գործով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ․ News.am
ԻրավունքԶինվորական կացարանի հրդեհի գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից մեկով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանին։
Նշենք, որ հայտնի են հրդեհից մահացած 8 զինծառայողների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, ըստ որոնց, զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ եւ այրվածքային շոկից»։ Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բարձր ջերմային գործոնի՝ բոցի ներգործության հետեւանքով, եւ նշված այրվածքներն ու ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազով/ թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։