«Ուժերս սպառվել են»․ Գոհար Ավետիսյանը պլաստիկ վիրահատությունից հետո դժգոհել է իր վիճակից
ԱյլՀայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նկարագրել է իր վիճակը հերթական պլաստիկ վիրահատությունից հետո։ Համապատասխան հրապարակումները հայտնվել են նրա Instagram-ի էջում։
29-ամյա բլոգերը կուրծքը փոքրացրել է աստղային վիրաբույժ Թիմուր Խայդարովի մոտ։ Նա խոստովանել է, որ տեղի ունեցած վիրահատական միջամտությունից հետո դժվար է վերականգնվել անզգայացումից։ «Կարծես ուժերս սպառվել են ապրելու համար»,- դժգոհել է հայտնին ու հավելել, որ ամեն օր իրեն մի քանի ժամով կաթիլներ են տալիս։
«Ամեն օր ինձ համոզում եմ դուրս գալ ձեզ մոտ, բայց ուժ չկա»,- ընդգծել է Ավետիսյանը։