«Հրապարակ». Արցախի շուրջ օղակը սեղմվում է
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեք ամիս շրջափակված Արցախի շուրջ օղակը սեղմվում է․ հումանիտար ճգնաժամի խորանալուն զուգընթաց, անվտանգային սպառնալիքները սրվել են։ Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հակառակորդը մեծաթիվ ուժեր է կուտակել Մարտակերտում, Շուշիում, Կաշենի հանքին սահմանակից տարածքում՝ այդպիսով փորձելով հոգեբանական ճնշումներ գործադրել արցախցիների նկատմամբ եւ մղել Արցախի իշխանություններին՝ համաձայնելու ադրբեջանական իշխանությունների՝ Ադրբեջանի հետ վերաինտեգրման պահանջին։
Երեկ էլ Ալիեւի աշխատակազմից առաջարկեցին նման օրակարգով հանդիպում ունենալ Բաքվում, սակայն ուշագրավ է, որ մինչեւ երեկո պաշտոնական Ստեփանակերտը չէր արձագանքել այդ առաջարկին, նախագահի մամուլի ծառայությունն էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը, որպեսզի ճշտեինք Արցախի իշխանությունների դիրքորոշումը»: