«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախին է նվիրաբերել 211000կգ կարտոֆիլ, 21600լ արևածաղկի ձիթայուղ
Հասարակություն
Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին, այս անգամ նվիրաբերելով 211,000կգ կարտոֆիլ և 21,600 լ արևածաղկի ձիթայուղ: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեց նաև Արցախի հարցը:
Համահայկական համախմբման շնորհիվ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով, առաջին փուլով, «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենամթերք նվիրաբերեց ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)