Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում «Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան ԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել Եվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. Politico Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 

Հայ-իրաքյան երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է

Քաղաքական

Գնահատելով Մերձավոր Արևելքի ռազմավարական նշանակությունն ու կարևորությունը մեզ համար՝ պետք է ասել, որ Իրաքը յուրօրինակ տեղ է գրավում մեր պետության արտաքին քաղաքականության համատեքստում՝ ասել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը:

Ողջունելով իրաքցի գործընկերների այցը մեր երկիր՝ Ռուստամ Բաքոյանը կարևորել է նման քննարկումներն ու հանդիպումները, որոնց առանցքում երկու երկրների ընդհանուր շահերն են:

«Մեր երկրների համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնահատուկ դերակատարություն ունեն խորհրդարանական բարեկամական խմբերը, որոնց գործակցությունը վերջին շրջանում բավական ակտիվացել է»,- նշել է Ռուստամ Բաքոյանը: Նա հատկապես կարևորել է օրենսդիր մարմինների գործակցությունը տարբեր ձևաչափերում:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարի խոսքով հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Սրան զուգահեռ՝ ակտիվ զարգանում են նաև տնտեսական և մշակութային կապերը: Տնտեսական կապերի զարգացման հարցում հայ և իրաքցի պատգամավորները կարևորել են «Ֆլայ Արնա» ավիաընկերության կողմից Բաղդադ-Երևան, Էրբիլ-Երևան չվերթերի գործարկումը, ինչը զարկ կտա և՛ զբոսաշրջությանը, և՛ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 200 մլն դոլար, ինչը շատ փոքր թիվ է: Նրա կարծիքով՝ այս ոլորտում կա չիրացված ներուժ:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները պատրաստակամություն են հայտնել բարենպաստ պայմաններ ստեղծել գործարար կապերի ակտիվացման համար:

Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցին, որը ձգվում է արդեն 93 օր: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020 թվականի եռակողմ հայտարարությունը և չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով վտանգված է Արցախի 120 հազար բնակչության անվտանգությունը: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողությունները նաև Հայաստանի ինքնիշխան պետության նկատմամբ` խաթարելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, ինչպես նաև բարեկամական խմբի մյուս անդամները կարևորել են հայ-իրաքյան բազմակողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության ապահովման կարևորությունը:

Անդրադառնալով Իրաքում հայ համայնքի առկայությանը՝ Ռուստամ Բաքոյանն անհրաժեշտ է համարել, որ Իրաքի խորհրդարանում հայ համայնքն ունենա իր ներկայացուցիչը, ինչին կողմ են արտահայտվել նաև իրաքցի գործընկերները:

Մշակութային շփումներին անդրադառնալով՝ Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Ուտբան Ջամիլ Մանսուրը նշել է, որ Հայաստանի բուհերի բակալավրիատի կրթական ծրագրերով ուսանում է շուրջ 300 իրաքցի ուսանող, և ցանկություն կա ավելացնելու այդ թիվը, ինչպես նաև հնարավորություն ստանալ ուսանելու մագիստրոսական կրթական ծրագրերով:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքը: Անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համարԱվտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկանՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-իԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ«Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված էԱվարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՉինաստանը հայտարարել է Շտայնմայերի և Սի Ծինփինի միջև հոկտեմբերի վերջին հանդիպման մասինԹանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերովԻտալացի քահանան միջնամատ է ցույց տվել Միլանում անկարգությունների մասնակիցներինBloomberg. Արևային վահանակները Նիգերիայում դարձել են հարսանեկան սովորական նվերՔաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազումՄրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածՄեգան Մարքլը բացատրել է, թե ինչու է հեռու պահել հորը երեխաներից՝ նրա դեմ մեղադրանքների ֆոնին
Ամենադիտված