Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը
ՀայաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Ներքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը, ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը, աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչությունը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, իրավաբանական վարչությունը, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը, փորձաքրեագիտական վարչությունը:
Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը, միջազգային համագործակցության վարչությունը, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը, ֆինանսաբյուջետային վարչությունը, տնտեսական վարչությունը, փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչությունը, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության վարչությունը:
Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ Վարչապետի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ։
Կանոնադրության հաստատումից հետո Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է լինելու հաստիքների թվի հաստատմանն ու ստորաբաժանումների կադրային համալրմանը։
Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել են նաև ոստիկանության, փրկարար և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների կանոնադրությունները։