Մեծ Բրիտանիայում բանտի 18 աշխատակցուհիներ ազատվել են աշխատանքից՝ բանտարկյալների հետ հարաբերություններ ունենալու համար
ԱյլՄեծ Բրիտանիայում բանտի 18 աշխատակցուհիներ ազատվել են աշխատանքից բանտարկյալների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ երեք կանայք ոչ միայն կորցրել են իրենց աշխատանքը, այլեւ դատապարտվել են ազատազրկման։
Այսպիսով, 27-ամյա բրիտանուհուն բանտ են ուղարկել հեռախոսի համար, որը նա տվել էր 25-ամյա բանտարկյալին ինտիմ լուսանկարներ ուղարկելու համար։ Ազատազրկվել է նաև բանտի մեկ այլ աշխատակցուհի, ով բազմիցս հեռախոսային սեքսով է զբաղվել մեկ այլ հանցագործի հետ։ Երրորդ բանտապահը դատապարտվել է բանտարկյալներից մեկի հետ սեռական ակտի համար։
«Բանտային ծառայության աշխատակիցների ճնշող մեծամասնությունը աշխատասեր և նվիրված է, և մենք չենք վարանի պատժել նրանց, ովքեր խախտում են կանոնները», - ասել է բանտային ծառայության ներկայացուցիչը: