55-ամյա Կարլա Բրունին անկողնում կեցվածք է ընդունել ամսագրի շապիկի համար
ԺամանցՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ թոփ մոդել և երգչուհի Կարլա Բրունին լուսանկարվել է Behind The Blinds Magazine նորաձեւության ամսագրի շապիկի համար։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են հրապարակման Instagram-ի պաշտոնական էջում։
55-ամյա Կարլա Բրունին լուսանկարիչ Քրիս Քոլսի համար կեցվածք է ընդունել անկողնում պառկած՝ Saint Laurent-ի զգեստով։ Մնացած նկարներում Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը նկարահանվել է տան կրեատիվ տնօրեն Էնթոնի Վակկարելոյի հեղինակած կերպարներով։
Չնայած տարիքին՝ Կարլա Բրունին շարունակում է զբաղվել մոդելային գործունեությամբ։ Անցյալ սեպտեմբերին նա Նաոմի Քեմփբելի հետ քայլել է պոդիումով՝ Միլանի Նորաձևության շաբաթվա Tod's ցուցադրության ժամանակ, իսկ հետո կիսամերկ լուսանկարվել է Elle ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկի համար։