ԱՄՆ իշխանությունները ծախսում են հարկատուների գումարները՝ խոզերին տեսախաղեր սովորեցնելու վրա․ սենատոր
ԱյլԱՄՆ հանրապետական սենատոր Ջոնի Էռնստը քննադատել է ԱՄՆ կառավարությանը՝ կենդանիների հետ կապված կասկածելի գիտական հետազոտությունների վրա պետական գումարներ ծախսելու համար։ Այս մասին հայտնում է The Washington Times-ը։
Էռնստը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դաշնային ֆինանսավորման հաշվին ԱՄՆ-ում փորձեր են իրականացվել խոզերին տեսախաղեր սովորեցնելու համար, որոնք քաղաքական գործիչը անվանել է «Սվայնքրաֆթ»: Բացի այդ, ըստ Էռնստի, կառավարության կողմից հովանավորվող ուսումնասիրությունները փորձել են սովորեցնել դելֆիններին շփվել մարդկանց հետ սենսորային բարձիկների միջոցով:
Սենատորը պահանջում է, որ կառավարությունն ընդունի օրենք, որը պահանջում է դաշնային բյուջեն օգտագործող հետազոտողներից իրենց հրապարակումներում հարկ վճարողների գումարները ծախսելու մասին հաշվետվություն ներկայացնել:
Պետբյուջեի իռացիոնալ ծախսման մեկ այլ օրինակ Էռնստը անվանել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտից 650 հազար դոլարի դրամաշնորհը, որը հատկացվել է All Things Bugs ընկերությանը՝ ալյուրային որդեր բուծելու համար։ All Things Bugs-ը խոստանում է մշակել ճիճուներ աճեցնելու ավելի արագ և մասշտաբային եղանակ, որպեսզի դրանք հետագայում օգտագործվեն որպես մսի փոխարինող: