ԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել Եվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. Politico Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆ Ավստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասին Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին 

«Հայաստանը՝ մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին»

Հասարակություն

Երեկվա ասուլիսից մի բան պարզ դարձավ. Հայաստանը կանգնած է մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Անհավանական է, բայց՝ փաստ. 100 տարվա պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է։  Մեզ էլի սպառնում է ֆիզիկական վտանգ, մեր պետականությունը հարցականի տակ է։

Անհավանական է, բայց՝ փաստ. սա տեղի է ունենում մեր նույն սխալների պատճառով։ Մենք աղետի սպասում ենք այնպես, ինչպես այլ ժողովուրդներ՝ օդանավակայաններում ինքնաթիռի են սպասում։ Ուղղակի սպասում ենք։

Ստացվում է, որ 30 տարվա պետականության պատմությունը մեզ չի՞ տվել ոչինչ. ոչ՝ պետական մտածողություն, ոչ՝ պետական ինստիտուտներ, ոչ՝ անհատներ, ոչ՝ բովանդակություն։ Հնարավոր չէ հավատալ դրան։ Չի կարող նման բան լինել։

Կա տպավորություն, որ ոչ մի բան ժողովրդի վրա չի ազդում։ Մահերը, հազարավոր զոհերը, իր տնից 2 ժամվա հեռավորության վրա կռիվը. ոչինչ չի ազդում։ Իշխանավորների կոռուպցիոն պատմությունները, վեր խոյացող առանձնատներն ու լկտի պահվածքը չեն ազդում։  Շրջափակված Արցախը չի ազդում։ Ռուսաստանի հետ հարաբերությունների արհեստական սուր վատացումը չի ազդում,  Ռուսաստանի՝ բաց տեքստով զգուշացումը, թե՝ նման երկրները կորցնում են պետականություն, չի ազդում, Ուկրաինայի կադրերը չեն ազդում։

Նման պետական և հոգեբանական փոսում հայտնված ժողովուրդները սովորաբար ծանր գին են վճարում։ Բայց նույնիսկ սա´ լավ չի հասկանում ժողովուրդը, չի հասկանում, որ դա իր, իր ընտանիքի աղետն է լինելու, այլ ոչ թե՝ ինչ-որ վերացական Հայաստանի և վերացական ժողովրդի։ 

Մյուս կողմից՝ բոլոր սոցհարցումներից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում կա մտածող-մտահոգ շերտ և ճիշտ աշխատելու դեպքում՝ կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս։ Ուրեմն կա հնարավորություն՝  աղետը կասեցնելու համար։ Պետք է հնարավորինս ճիշտ պատկերացնենք զարգացումները և ճիշտ կազմակերպենք աշխատանքը։

Եվս մեկ զարգացում, կարծես թե, լինելու է անխուսափելի՝ «Մեծ ռազբորկան»։ Երեկվա ասուլիսում Փաշինյանը, սովորության համաձայն, նորից կեղծեց մեր ընդհանուր պատմության որոշ դրվագներ։ Պատմության ամբողջական կեղծումից խուսափելու ու նաև ինքներս մեր հանդեպ ավելի անկեղծ լինելու համար պիտի սկսենք մեծ խոսակցություն, որ պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդ հանրապետությունը փլուզվեց այսքան արագ, այսքան հեշտ ու այսքան ծանր գնով։ «Մեծ ռազբորկան» պիտի ներառի թե´ մինչև 2018-ը, թե´ 2018-ից հետո, թե´ նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածները։ Սրանից խուսափել կարծես թե հնարավոր չի լինելու, որովհետև գինը չափազանց թանկ է եղել՝ հայրենիքի կորուստ ու ահռելի զոհեր։ Այս մեծ խոսակցության նախաձեռնողը պետք է լինի հենց այն մտահոգ-մտածող շերտը, Հայաստանի վերականգնման նոր իշխանությունը, որը պետք է ստանձնի երկրի վերականգնման գործը։ Սա կօգնի՝ լինել առավելագույնս օբյեկտիվ և ազնիվ՝ իրար հանդեպ, խուսափել մեղքերն անվերջ իրար վրա բարդելու արատավոր շրջանից, ու միասին աշխատել՝ առանց ավելորդ, անիմաստ բարդույթների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համարԱվտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկանՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-իԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ«Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված էԱվարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՉինաստանը հայտարարել է Շտայնմայերի և Սի Ծինփինի միջև հոկտեմբերի վերջին հանդիպման մասինԹանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերովԻտալացի քահանան միջնամատ է ցույց տվել Միլանում անկարգությունների մասնակիցներինBloomberg. Արևային վահանակները Նիգերիայում դարձել են հարսանեկան սովորական նվերՔաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազումՄրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածՄեգան Մարքլը բացատրել է, թե ինչու է հեռու պահել հորը երեխաներից՝ նրա դեմ մեղադրանքների ֆոնինPolitico. Եվրոպական խորհրդարանը պահանջել է ավելացնել ֆերմերների ֆինանսավորումըՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան«Նյութամոլությունից օգտվելով՝ նրանց ներքաշել են հակաեկեղեցական գործունեության մեջ»․ Տեր ՎրթանեսԲագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններինԹրամփը հայտարարել է երրորդ ժամկետով նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իր իրավունքի մասին
Ամենադիտված