Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի
ՀասարակությունՀասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի։ Երևանի ավագանու նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ներկայացնելով Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։
«Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդնելու նպատակով 2023 թվականին կայացել է մրցույթ, ունենք հաղթող օպերատոր։ Համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի»,- ասաց Հարությունյանը։
Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրով նախատեսված է ներդնել միասնական տոմսային համակարգ, ինչը հնարավորություն կստեղծի ամբողջական վերահսկելի դարձնել տոմսային հասույթի հավաքագրումը և հնարավորություն կընձեռի ուղևորներին տոմսերը ձեռք բերել տարատեսակ անկանխիկ եղանակներով: