Իրանում հրավառության ժամանակ 17 մարդ է զոհվել
ԼուսանկարներԻրանում առնվազն 17 մարդ է զոհվել Ամանորի գիշերը «Չահարշանբե-Սուրի» փառատոնի ժամանակ, որն ուղեկցվել է փողոցներում խարույկներով և պիրոտեխնիկայի կիրառմամբ։ Այս մասին հայտնում է տեղական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական ծառայությունները։
Երեքշաբթի օրը՝ մարտի 14-ի երեկոյան, ողջ երկրում տուժածների թիվը կազմում է 714 մարդ։ Նրանցից ավելի քան 130-ը հոսպիտալացվել է, ութը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ոմանց վերջույթները անդամահատել են։
Իրանում ամեն տարի իրանական օրացույցով տարվա վերջին չորեքշաբթի գիշերը նշվում է «Չահարշանբե-Սուրի» տոնը։ Դրա ընթացքում, ավանդույթի համաձայն, իրանցիները ցատկում են կրակի վրայով, տոնակատարությունների ժամանակ օգտագործվում է նաև պիրոտեխնիկա։ Անցյալ տարի այս տոնակատարությունների ժամանակ տուժել է ավելի քան 1500 մարդ։