Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Քաղաքական
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր պաշտոնից։
Պապիկյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ այդ մասին մամուլում լուրեր էին շրջանառվում։
«Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, չեմ պատրասվում հրաժարական տալ։ Եվ, այո, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները և թե որքան կհաջողվի այն իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց Պապիկյանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)