COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Հաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերը Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին 87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանը Դիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվի ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. Կարապետյան 

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ նա գտնվում է հետախուզման մեջ․ ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ մշակույթի նախկին նախարարի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի օժանդակությամբ ՍՊ ընկերության հիմնադիրների և տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով, ՍՊ ընկերության տնօրենը, ՍՊԸ-ի հիմնադրումից ընդամենը 4 օր անց, Երևանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով  «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար այն տրամադրել ընկերությանը: Փոխարենը՝ ընկերությունը պարտավորվել է նշված համալիրի կառուցումից բացի, իրականացնել նաև դպրոցի պայմանները բարելավելու աշխատանքներ: ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, ում, եզրակացություն ստանալու նպատակով, հասցեագրվել էր ներդրումային ծրագիրը, տեղեկացված լինելով ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել  ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին հավանություն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, ով ընկերության տնօրենի եղբայրն է:

2012թ. դեկտեմբերի 13-ին  ՀՀ մշակույթի նախկին նախարարի և ընկերության միջև կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառվել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից՝ 800 մլն դրամ արժողությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը: Այդ կերպ ՀՀ մշակույթի նախկին նախարարը, խոչընդոտները վերացնելով, ընկերությանը հնարավորություն է տվել, առանց նշված պարտավորության կատարման, իր սեփականության իրավունքը գրանցել Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 0.03 հա մակերեսով հողամասից, 35.3 քմ մակերեսով կաթսայատնից և 16.8քմ կարգավիճակը չորոշված ինքնակամ շինությունից բաղկացած անշարժ գույքի նկատմամբ:

 Այնուհետև, ՀՀ մշակույթի նախկին նախարարը երկու նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որոնցով առաջարկել է կատարել փոփոխություն արդեն իսկ առկա որոշման մեջ: Այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում՝ տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվել է հիշյալ երաժշտական դպրոցին տրամադրել երաժշտական գործիքներ՝ դպրոցի մարզադահլիճի և այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն:

Արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը կատարել է Կառավարության որոշմամբ սահմանված՝ կաթսայատան կառուցման և երաժշտական գործիքների տրամադրման պարտավորությունները, ինչի պայմաններում Երևանի Ե.Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300.0 քմ մակերեսով հողատարածքն ու 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շինության տարածքը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 165.770.000 մլն դրամի գույքային վնաս:

Նշված անշարժ գույքը հափշտակելուց հետո այդ հասցեում կառուցվել է 17 հարկանի շենք:

Հարուցված քրեական հետապնդումների հիման վրա, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ընկերության երկու հիմնադիրներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ, իսկ որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել կալանավորումը:

Որոշումներ են կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել նաև ընկերության տնօրենի, ինչպես նաև՝ բաժնեմասի սեփականատիրոջ նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջիններիս գտնվելու վայրը պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ընկերության անվամբ սեփականության իրավունքով գրանցված հիշյալ հասցեում գտնվող 0.03 հա մակերեսով հողամասի և դրանում առկա շինության՝ 17 հարկ ունեցող շենքի վրա արգելադրում կիրառելու վերաբերյալ, որի իրավաչափությունը հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համարԱվտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկանՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-իԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ«Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված էԱվարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՉինաստանը հայտարարել է Շտայնմայերի և Սի Ծինփինի միջև հոկտեմբերի վերջին հանդիպման մասինԹանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերովԻտալացի քահանան միջնամատ է ցույց տվել Միլանում անկարգությունների մասնակիցներինBloomberg. Արևային վահանակները Նիգերիայում դարձել են հարսանեկան սովորական նվերՔաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազումՄրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածՄեգան Մարքլը բացատրել է, թե ինչու է հեռու պահել հորը երեխաներից՝ նրա դեմ մեղադրանքների ֆոնինPolitico. Եվրոպական խորհրդարանը պահանջել է ավելացնել ֆերմերների ֆինանսավորումըՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան«Նյութամոլությունից օգտվելով՝ նրանց ներքաշել են հակաեկեղեցական գործունեության մեջ»․ Տեր ՎրթանեսԲագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններինԹրամփը հայտարարել է երրորդ ժամկետով նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իր իրավունքի մասինCOP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրըՎերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվելTF1. Ֆրանսիան հոկտեմբերի 24-ին սպասում է մինչև 500,000 ցուցարարների«Նոայի» դեմ սահմանափակո՞ւմ․ Արփինե Հովհաննիսյանը քննադատել է ՀՖՖ-ի դիրքորոշումըԳերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները«Ուժեղ Հայաստանի» 4 ավագանու անդամ ձերբակալված է, 2-ը՝ տնային կալանքի տակ․ ԳևորգյանԹուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվելՀնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացըՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղելՖրանսիայում կուրսանտներին կոչ կանեն աջակցել ոստիկանությանը բողոքի ցույցերի ժամանակԹրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Ամենադիտված