Երկրպագուներն անհանգստացել են Իրինա Շեյքի առողջության համար՝ նոր լուսանկարներում մեկ դետալի պատճառով
ԺամանցԵրկրպագուները անհանգստացել են ռուս մոդել Իրինա Շեյքի առողջության համար՝ նոր լուսանկարներում մեկ դետալի պատճառով։ Համապատասխան հրապարակումն ու մեկնաբանությունները հայտնվել են նրա Instagram-ի էջում։
37-ամյա մոդելը նորաձևության նախորդ շաբաթներից նկարների շարք է հրապարակել։ Դրանցում նա պատկերված է երկար կաշվե բաճկոնով, մեծ չափսի ջինսե տաբատով, մուշտակով, ասիմետրիկ դեկոլտե ունեցող զգեստով, ինչպես նաև շորտով և ցանցավոր զուգագուլպաներով։
Սակայն երկրպագուները ուշադրություն են հրավիրել աստղի արտաքինի վրա՝ նշելով, որ կադրերում նա շատ տխուր ու հոգնած տեսք ունի։ «Իրան այնքան տխուր է եղել վերջին տարիներին», «Պետք է հանգստանալ կամ ընդհանրապես այլևս չաշխատել», «Նա ժպտում է միայն այն ժամանակ, երբ իրեն ոչ ոք չի նայում», «Ժպտա, խնդրում եմ», գրել են նրանք։