Ցավալի պարտություն Եվրոպայի առաջնությանը․ Աշոտ Խաչատրյանը բրոնզե մեդալ չնվաճեց
Սպորտ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Աշոտ Խաչատրյանը մեդալ չնվաճեց:
67 կգ քաշայինների բրոզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Իսրայելի ներկայացուցիչ Շոն Նադորգինի հետ եւ պարտվեց 5:5 հաշվով՝ մրցակցի վերջին միավորի առավելությամբ:
Հայ ըմբիշը երկրորդ մրցափուլում հաղթում էր 5:1 հաշվով, բայց իսրայելցի ըմբիշն օգտվեց Խաչատրյանի թույլ տված սխալից եւ 4-միավորանոց գցում կատարեց՝ հավասարեցնելով հաշիվը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն