ԱՄՆ-ում տղամարդն ամիսներ շարունակ ապրել է մահացած հարևանի հետ
ԱյլԱՄՆ-ում տղամարդը մի քանի ամիս ապրել է տանը՝ քայքայված մարմնի հետ։ Այս մասին հայտնում է KTRK-TV-ն։
Նրա հարևանը ոստիկանություն է կանչել և խնդրել ստուգել՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է, երբ նկատել է, որ անսովոր մեծ ճանճեր են կուտակվել տան բակում։ Կանչով ժամանած սպաներն ուշադրություն են հրավիրել նաև ճանճերին գրավող գարշահոտի վրա։
Ոչ ոք չի պատասխանել զանգերին ու դռան թակոցներին։ Հետո ոստիկանության աշխատակիցները բացել են դուռը և անմիջապես կրակոցի ձայն են լսել։ Տունը խուզարկելիս ննջասենյակում հայտնաբերել են հրազենային վնասվածքով մահացած տղամարդու։ Նա, ենթադրաբար, ինքնասպան է եղել, երբ հասկացել է, որ ոստիկանությունը ժամանել է։ Նա մոտ 60 տարեկան էր։
Մյուս սենյակում ոստիկանները հայտնաբերել են մեկ այլ տղամարդու դի՝ առնվազն 60 տարեկան։ Դատելով քայքայման աստիճանից՝ այն մի քանի ամիս այնտեղ պառկած է եղել։
Հարևանները պատմել են, որ տան բնակիչները մեկուսի ապրելակերպ են վարել և գրեթե չեն շփվել որևէ մեկի հետ։