Իսպանիայի թագավորի ավագ դուստրը երեք տարի կծառայի բանակում
ԱյլԻսպանիայի թագավորի ավագ դուստրը՝ Աստուրիայի արքայադուստր Լեոնորան, պատրաստվում է մեկնել զինվորական ծառայության։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
17-ամյա իսպանացի արքայադուստրը բանակում կծառայի օգոստոսից։ Ապագա թագուհու զինվորական պատրաստությունը կտևի երեք տարի։ «Ինչպես բոլոր խորհրդարանական միապետություններում, գահաժառանգը պետք է ունենա զինվորական անցյալ և բանակային կարիերա»,- այս տեղեկությունը մեկնաբանել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
Առաջին տարին արքայադուստրը կանցկացնի Սարագոսայի Բարձրագույն ռազմական ակադեմիայում, իսկ երկրորդ տարին կտեղափոխվի ռազմածովային դպրոց։ Ծառայության երրորդ տարում գահաժառանգը կսովորի Գլխավոր ռազմաօդային ակադեմիայում։
Այս պահին իսպանացի միապետի դուստրն ավարտում է Մեծ Բրիտանիայի Ատլանտիկ քոլեջը։ Հոկտեմբերի 31-ին նա կդառնա 18 տարեկան։ «Մի օր գլխավոր հրամանատարը կին կլինի։ Վերջին տարիներին մենք մեծ ջանքեր ենք գործադրում բանակում կանանց թվի ավելացման ուղղությամբ»,- ասել է Ռոբլսը։
Արքայադուստր Լեոնորը ծնվել է 2005 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը իսպանական միապետության իրավահաջորդության շարքում: Նա Ֆիլիպ VI թագավորի եւ Սոֆիա թագուհու ավագ դուստրն է։